«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Զախարովան՝ Ռուսաստանն «ահաբեկչության հովանավորող» ճանաչելու Լատվիայի որոշման մասին

11/08/2022

Լատվիայի իշխանությունների որոշումը Ռուսաստանն «ահաբեկչությունը հովանավորող պետություն» ճանաչելու վերաբերյալ վկայում է այն մասին, որ Մերձբալթյան հանրապետության քաղաքականությունը կառուցվում է «այլատյացության» վրա, իսկ նրա գաղափարախոսները «նեոնացիստներ» են։ Նման կարծիք է հայտնել Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Նա նաև հիշեցրել է, որ օգոստոսի սկզբին արդեն մեկնաբանել է Ռուսաստանին մեղադրելու՝ Ռիգայի ցանկությունը: Այդ ժամանակ դիվանագետը Լատվիայի իշխանությունների որոշումը «թշնամական ակցիա» էր անվանել, ինչպես նաև հավելել էր, որ Լատվիայի ռուսատյացությունն արդեն հանգեցրել է այդ երկրում ներքին խնդիրների:

Այսօր Լատվիայի Սեյմը հայտարարություն է ընդունել, որով Ռուսաստանին ճանաչել է «ահաբեկչությունը հովանավորող պետություն», իսկ Ուկրաինայում հատուկ գործողությունը՝ «ահաբեկչություն»: