«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Երևանում բախվել են շտապօգնության ավտոմեքենան ու Mitsubishi Grandis-ը

20/01/2022

Այսօր՝ հունվարի 20-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15։10-ի սահմաններում Գայի պողոտա-Ա. Հովհաննիսյան և Բաղյան փողոցների խաչմերուկում բախվել են Երևանի 1-03 շտապօգնության հաշվեկշռում հաշվառված Jinbei մակնիշի և Mitsubishi Grandis մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան։

Պարեկային ծառայությունը պարզում է վարորդների ինքնությունը։