«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Մխիթարյանը «Ռոմա»-ի ընդհանուր հայտացուցակում է

14/04/2021

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը «Այաքս»-ի դեմ խաղի «Ռոմա»-ի ընդհանուր հայտացուցակում է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` մայրաքաղաքային թիմի գլխավոր մարզիչ Պաուլո Ֆոնսեկայի ընտրած 21 ֆուտբոլիստների շարքում է նաև Մխիթարյանը: 

Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի քառորդ եզրափակչի առաջին խաղում «Ռոմա»-ն առավելության էր հասել «Այաքս»-ի նկատմամբ: Այս խաղին Մխիթարյանը չէր մասնակցել վնասվածքի պատճառով:

Թիմերի պատասխան հանդիպումը կկայանա ապրիլի 15-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 23:00-ին: