«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Իրանն արձագանքել է քիմիական զենքի արտադրության մասին պնդումներին

29/11/2024

ՄԱԿ-ում ԻԻՀ ներկայացուցիչը հայտարարել է. «Իրանը Քիմիական զենքի կոնվենցիայի պատասխանատու անդամ է»։

Հղում անելով «Մեհր» գործակալությանը, «Սահաբ» գործակալությունը հաղորդում է, որ հերքելով քեիմիական զենք արտադրելու մասին Իրանի դեմ ուղղված մեղադրանքները, ՄԱԿ-ում ԻԻՀ ներկայացուցիչն ասել է․ «Իրանն Արևմուտքի կողմից Իրաքի բռնապետ Սադդամի ռեժիմին նվիրաբերված քիմիական զենքի զոհն է և Քիմիական զենքի կոնվենցիայի պատասխանատու անդամ»։

Նշելով, որ վերջին տասնամյակների ընթացքում Իրանի կողմից կոնվենցիայի խախտման որևէ դեպք չի արձանագրվել, նա հավելել է․ «Այս պնդումների հիմքում Սիոնիստական ռեժիմի վարած հոգեբանական պատերազմն է և դրանք հնչեցվում են Լիբանանում ռեժիմի կրած պարտությունից հետո»։ 

Հատկանշական է, որ Իրանի դեմ ուղղված մեղադրանքները հնչեցվում են մի իրավիճակում, երբ միջազգային կառույցները հաստատել են Լիբանանում ու Գազայում Իսրայելի կողմից արգելված զենքի կիրառման փաստը, իսկ Իրանը պահանջել է միջազգային հետաքննություն անցկլացնել այդ կապակցությամբ»։