«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Եվրոպան պետք է մեծացնի Ուկրաինայի աջակցությունը. Մաս 1

20/11/2023

The economist-ը գրում է․ Ակնհայտ է, որ Ուկրաինայի հակահարձակումը ձախողվելու է։ Հինգ ամիսների արյունահեղ ու թանկարժեք ջանքերից հետո արդյունքները նոյեմբերի դրությամբ մինիմալ էին։ Չի հաջողվել վերցնել որևէ խոշոր քաղաք, ազատագրվել է միայն շուրջ 400 քկմ տարածք, իսկ դա Ուկրաինայի ամբողջ տարածքի 0,1 տոկոսն է կազմում։ Ռուսաստանը շարունակում է տիրել Ուկրաինայի տարածքի 18 տոկոսին։ Այս ամենը կանխատեսում է երկար ու հյուծող պատերազմ և Ուկրաինայի կողմնակիցները պետք է պատրաստ լինեն դրան։ Ռուսաստանը միանշանակ պատրաստ է։ Վլադիմիր Պուտինի ռազմավարությունն է սպասել մինչև Արևմուտքը հոգնի։ Երկարատև պատերազմը իրեն ձեռնտու է, նա այնքան էլ չի անհանգստանում հասարակական կարծիքի մասին։ Չնայած ծանր կորուստներին ռուսները պատերազմից հրաժարվելու նախանշաններ ցույց չեն տալիս, մասսամբ նաև այն պատճառով, որ նավթի գների բարձրացումը չեզոքացրեց արևմտյան պատժամիջոցների հետևանքները։ Ստեղծված իրավիճակում Ռուսաստանը համառորեն կշարունակի ռազմական գործողությունները, բայց Արևմուտքում և հատկապես Ամերիկայում վտանգ է առաջանում, որ ընտրողներն ու քաղաքական գործիչները կհոգնեն Ուկրաինային աջակցելու այս բեռից։

Հիմա, ինչպես երևում է, շատ մեծ խոստումներ էին տրվել ուկրաինական հակահարձակման վերաբերյալ և շատ քիչ պատրաստություններ են եղել երկարատև հակամարտության համար։ Այս պատկերացումը պետք է փոխվի։ Ո՛չ Ռուսաստանը և ո՛չ էլ Ուկրաինան հետաքրքրված չեն այնպիսի խաղաղությամբ, որի դեպքում հակամարտությունը կավարտվի ռազմաճակատում ստեղծված ներկա իրավիճակով։ Այդ պատճառով չարժե սպասել, որ կողմերից որևէ մեկը կփորձի կարգավորել իրավիճակը 2024 թվին։

Այս նոր իրականությունը պահանջում է նոր քաղաքականություն, առաջին հերթին եվրոպական առաջնորդների կողմից, որոնք պետք է հասկական, որ Ուկրաինայի աջակցության խնդիրն արագորեն անցնում է իրենց։ Թեև սկզբում ԱՄՆ-ն Ուկրաինայի սպառազինությունների համար մեկ մատակարարն էր, 2023 թվականին Եվրոպան մեծացրեց իր աջակցությունը և հուլիսի 31-ի դրությամբ գրեթե շրջանցել է ԱՄՆ-ին, որպես սպառազինության համընդհանուր խոշոր մատակարար, բայց դա տեղի ունեցավ ի հաշիվ սեփական տանկերի, զինամթերքների ու հրթիռների։