«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Վրաստանում կուսակցությունների գործունությունն արգելող օրենք են ընդունել

14/05/2025

Վրաստանի խորհրդարանը երրորդ և վերջնական ընթերցմամբ ընդունել է մի օրենք, որի համաձայն Սահմանադրական դատարանը կարող է արգելել կուսակցության գործունեությունը, եթե այն կրկնում է նախկինում արգելված քաղաքական միավորման գաղափարախոսությունը:

Փոփոխություններ են կատարվել «Քաղաքացիների քաղաքական միավորման մասին» օրենքում։ Կողմ է քվեարկեց 80 պատգամավոր, դեմ՝ ոչ ոք։

Ավելի վաղ իշխող «Վրացական երազանք» կուսակցությունից հայտնել էին, որ իրենք հայց են ներկայացնելու, և նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունը և նրա հետ կապված քաղաքական ուժերը կհայտարարվեն հակասահմանադրական:

Sputnik