«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Ֆրանսիան 10 միլիոն եվրո տուգանք կվճարի աղտոտված օդի համար

05/08/2021

Բնապահպանները շահել են Ֆրանսիայի դեմ դատը: Ֆրանսիայի Պետական խորհուրդը՝ արդարադատության բարձրագույն վարչական մարմինը, պետությանը տուգանել է 10 միլիոն եվրոյով, քանի որ վերջինս չի կարողանում բարելավել օդի որակը երկրի մի շարք շրջաններում: Корреспондент պարբերականի փոխանցմամբ՝ անցյալ տարի Պետական խորհուրդը վճռել էր, որ կառավարությունը չի կատարել 2017 թ.-ի դատարանի որոշումն օդի աղտոտվածության մակարդակի սահմանափակումների մասին: Ֆրանսիայի կառավարությանը վեց ամիս էր տրվել ուղղիչ միջոցառումներ ձեռնարկելու համար, այլապես յուրաքանչյուր 6 ամիսը մեկ անգամ պետությունը պետք է տուգանվի 10 միլիոն եվրոյով այնքան ժամանակ, մինչև օդի որակը չլավանա:

Դատարանը նաև հայտարարել է, որ 2022 թ.-ի սկզբին դարձյալ կուսումնասիրի օդի աղտոտվածության մակարդակը, և ևս մեկ տուգանք կարող է սահմանել, որը ներկա տուգանքից ավելի բարձր կամ ցածր կլինի՝ կախված ուսումնասիրության արդյունքներից:

Այս բազմամյա դատական գործընթացում հայցվոր են հանդիսանում Amis de la Terre և Greenpeace բնապահպանական կազմակերպությունները, որոնք կառավարությանը մեղադրում են այն բանում, որ այն ունակ չէ մեգապոլիսներում նվազեցնել վնասարար արտանետումների քանակը մինչև շեմային ցուցանիշներ:

Ֆրանսիայում օդի աղտոտվածությունը համարվում է ամեն տարի 40 հազար մարդու վաղաժամ մահվան պատճառ: