«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

«Դա կրկես էր». Ալիևի օգնական

24/10/2024

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի օգնական, նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևն արձագանքել է ԵՄ զբաղվածության և սոցիալական իրավունքի հարցերով հանձնակատար Նիկոլաս Շմիթի հայտարարություններին, որոնք նա հնչեցրել է Եվրախորհրդարանում ունեցած ելույթում։

«Եվրախորհրդարանում քննարկումներից մի քանիսը մեզ հիշեցնում են աբսուրդի թատրոն կամ կրկես։ Աշխարհն ականատես է եղել այս հաստատությունում կոռուպցիայի խայտառակ պրակտիկայի։ Իմ երկրի դեմ այս բարձրախոսներից շատերը վարձատրվում են հայկական լոբբիի և Հայաստանի կառավարության PR-ի ու լոբբիստական ​​արշավի կողմից»,- հայտարարել է Հաջիևը Politico-ին։ Նա ԵՄ մարդու իրավունքների հանձնակատարին խորհուրդ է տվել «լրջորեն զբաղվել Եվրամիությունում մարդու իրավունքների աճող խնդիրներով՝ ուրիշներին քարոզելու փոխարեն»։

Բացի այդ, Ալիևի օգնականը հերթական անգամ անհիմն մեղադրանքներ է հնչեցրել՝ հայատյացություն դրևորելով և Բաքվում ապօրինիաբար պահվող հայ ռազմագերիներին անվանել «նացիստներ»։ «Հայ ռազմական հանցագործներին ազատ արձակելու կոչերը, որոնք սպանել են անմեղ ադրբեջանցի խաղաղ բնակիչներին, հավասարազոր են նացիստական ​​ռազմական հանցագործներին ազատ արձակելուն»,- հայտարարել է Հաջիևը։