«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Հայաստանում աղքատության մակարդակը 27 տոկոս է. որ մարզերում են ծայրահեղ աղքատ. «Ժողովուրդ»

03/12/2021

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Հայաստանում աղքատության մակարդակը 2020 թվականին գնահատվել է 27 տոկոս, որը 0.6 տոկոս տոկոսային կետով բարձր է նախորդ տարվա 26.4 տոկոսից:

Ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի՝ մեր հանրապետությունում ծայրահեղ աղքատ են 0.7 տոկոսը: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ նախորդ տարի աղքատության սրությունը եղել է 1.3 տոկոս: Բացի այս, մեզ հայտնի դարձավ, որ մանկական աղքատության ամենաբարձր մակարդակը նախորդ տարի եղել է Շիրակի մարզում, որը կազմել է 57.7 տոկոս:

Ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի՝ բարձր մակարդակ դիտվել է նաեւ Գեղարքունիքի մարզում՝ 56 տոկոս, Տավուշում՝ 46.1 տոկոս, եւ Արագածոտնում՝ 40.1 տոկոս: Համեմատաբար ցածր մակարդակ է դիտվել Սյունիքի մարզում՝ 9.3 տոկոս:

«Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական աղբյուրից տեղեկացավ, որ ծայրահեղ աղքատության ամենաբարձր մակարդակը եղել է Արագածոտնի մարզում՝ 4.2 տոկոս, եւ Շիրակում՝ 3.1 տոկոս:

Փաստորեն, ՀՀ քաղաքացու կյանքը այդպես էլ չի բարելավվում, եւ, սրան զուգահեռ, բնակչության կենսամակարդակը գնալով նվազում է: Սա՝ պաշտոնապես:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: