«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Թեհրանը կհարգի միջուկային գործարքը, եթե դա օգուտ բերի իրանցիներին․ Ռաիսի

21/06/2021

Իրանի ժողովուրդը պահանջում է փոփոխություններ, պայքար կոռուպցիայի դեմ և բարեկեցություն, և այս պահանջը կկատարի նոր կառավարությունը: ТАСС գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Իրանի նորընտիր նախագահ Էբրահիմ Ռայիսին քվեարկությունից հետո կայացած առաջին մամուլի ասուլիսում:
«Իրանի ժողովրդի ուղերձը փոփոխությունն է: Իրանի ժողովրդի ուղերձը կոռուպցիայի, աղքատության և խտրականության դեմ պայքարն է, ինչպես նաև արդարության հասնելը», – ասել է նա:
Ռաիսին նաև հայտարարել է, որ Թեհրանը կհարգի միջուկային գործարքը, եթե դա օգուտ բերի երկրի բնակիչներին: Նրա խոսքով՝ ԱՄՆ-ը պետք է կատարի իրանցիների պահանջը և վերադառնա միջուկային գործարքին:
Ռաիսին հավելել է, որ իրանցիները նախագահական ընտրություններին իրենց զանգվածային մասնակցությամբ կարևոր ուղերձ են հղել աշխարհին:
«Մեր երկրում հունիսի 18-ին կայացած նախագահական ընտրություններին իրանցիների զանգվածային մասնակցությունը կարևոր ուղերձ է ամբողջ աշխարհին։ Այն, որ չնայած կորոնավիրուսի համավարակին, իրանցիները մեծ բազմությամբ եկել են ընտրատեղամասեր, ցույց է տալիս նրանց ազգային միասնականությունը, խոսում է մարդկանց կյանքում փոփոխությունների անհրաժեշտության, կոռուպցիայի, աղքատության դեմ պայքարի անհրաժեշտության մասին՝ ի պաշտպանություն իսլամական հեղափոխության իդեալների», – ասել է Ռաիսին: