«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Պայմանավորվածություն է ձեռք բերվել Ուկրաինայի ԶՈւ-ի հետ՝ «Ազովստալ»-ից վիրավորներին դուրս բերելու վերաբերյալ. ՌԴ ՊՆ

16/05/2022

Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել Ուկրաինայի զինված ուժերի ներկայացուցիչների հետ՝ ՛՛Ազովստալ՛՛ գործարանի տարածքից վիրավորներին դուրս բերելու վերաբերյալ, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:

Ռդ ՊՆ-ից, մասնավորապես, հայտնել են. ՛՛Մայիսի 16-ին Մարիուպոլի ՛՛Ազովստալ՛՛ մետալուրգիական կոմբինատի տարածքում արգելափակված ուկրաինացի զինվորականների ներկայացուցիչների հետ բանակցությունների արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել վիրավորներին դուրս բերելու մասին՛՛:

Նույնը օրը Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության ՛՛Վոստոկ՛՛ գումարտակի հիմնադիր Ալեքսանդր Խոդակովսկին հայտնել է, որ ուկրաինացի 10 զինվորներ, որոնք գտնվում էին Ազովստալի տարածքում, դուրս են եկել թունելից և գերի հանձնվել։