«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հավատա՞նք արդյոք, որ խաղաղություն կլինի

11/09/2025

Տարածաշրջանում խաղաղության հաստատման նախադրյալներ առկա են։ Իհարկե, դեռ շատ պետք է աշխատել այդ ուղղությամբ։ Մի բան փաստ է, որ ողջ աշխարհը կողմ է տարածաշրջանային կոմունիկացիաների բացմանը, ինչը շահավետ է լինելու հենց Հայաստանի համար։ Կարևոր է այն, որ Սյունիքում լինելու է ճանապարհ, որը հսկելու է հայկական կողմը և դրանով չի խախտվելու ՀՀ-ի տարածքային ամբողջականությունը, իսկ Ադրբեջանն ինչ ուզում է, թող անվանի այդ ճանապարհը։
«Զորավար Սեպուհ» վերլուծական կենտրոնի տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Ներսիսյանը և կենտրոնի ավագ գիտաշխատող, քաղաքական գիտությունների թեկնածու Վահե Պողոսյանը քննարկել են տարածաշրջանային հաղորդակցական ուղիների բացման հետևանքները և խաղաղության հաստատման նախադրյալները մեր տարածաշրջանում։