«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Մերկելը չեղարկել է կորոնավիրուսային պատվաստվման գրանցումը

12/04/2021

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը չեղարկել է կորոնավիրուսի դեմ պատվաստման գրանցումը։ Այն պետք է կատարվեր կիրակի` նախկին Բեռլին-Տեմպելհոֆ օդանավակայանի տարածքում գտնվող կենտրոնում: 
Այս մասին հայտնում է Bild պարբերականը։ Ամենայն հավանականությամբ, գրանցման չեղարկման պատճառը կարող է լինել Քրիստոնեա-դեմոկրատական միություն և Քրիստոնեա-սոցիալական միություն կուսակցությունների ղեկավար կազմի հանդիպումը, որին, մասնավորապես, քննարկվել է այն հարցը, թե ով է գլխավորելու նախընտրական ցուցակը Բունդեսթագի առաջիկա ընտրությունների ժամանակ: 
Այս տեղեկատվության վերաբերյալ Գերմանիայի կառավարության խոսնակ Շտեֆեն Զայբերտն ասել է,  որ «առաջիկայում կանցլերը կպատվաստվի և այդ մասին կտեղեկացնի հասարակությանը»: