«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Փոկերի «բեղեր»

09/08/2022

Փոկերը ձուկ են գտնում իրենց «բեղերով»։
Փոկերը, ինչպես շատ կենդանիներ, ունեն բեղեր, ավելի ճիշտ, ոչ թե բեղեր, այլ վիբրիսներ՝ շոշափելի երկար թունդ մազեր: Որսին հետապնդելով՝ վիբրիսների օգնությամբ, փոկը զգում է ձկան բոլոր շարժումները՝ ջրի հոսանքների տատանումներով՝ ինչպես է նա շարժում իր պոչը, ինչպես է շարժում լողակները, թեքվել է աջ թե ձախ, բարձրացել է վերև, թե ներքև։
Բայց դա մի բան է՝ երբ ձուկը ազատ լողում է ջրում, և բոլորովին այլ բան, եթե այն թաքնվել է հատակում՝ թաղված, օրինակ, ավազի մեջ։ Միևնույն ժամանակ, փոկերին հաջողվում է գտնել այդպիսի թաքնված որս, նույնիսկ եթե ջուրը պղտոր է, և դուք իրականում չեք կարող տեսնել հատակը: Ինչպե՞ս են դա անում։ Բոլորը նույն վիբրիսների օգնությամբ։
The Journal of Experimental Biology ամսագրի հոդվածում Ռոստոկի Կենսաբանության ինստիտուտի կենդանաբանները գրում են, որ փոկերը զգում են ջրի շարժումը, որն անցնում է ձկների խռիկներով։ Փորձերի ժամանակ կենդանիները փնտրում էին ավազի մեջ թաքնված փոքրիկ պոմպեր, որոնք դանդաղորեն ջուր էին մղում իրենց միջով, և պարզվեց, որ նույնիսկ աչքերը կապած փոկերը 75% հավանականությամբ ջրի շարժման աղբյուրը գտնում են: Բայց երբ վիբրիսները ծածկում էին, ապա նրանք գրեթե չէին կարողանում գտնել ներքևում թաքնված «ձուկը», ավելին, այս դիրքում փոկերը հաճախ նույնիսկ չէին փորձում որևէ բան փնտրել:
Հնարավոր է, որ ձկների որոշ տեսակներ, իմանալով փոկերի այս ունակությունը, սովորել են ուղղակիորեն պահել իրենց շունչը՝ սպասելով վտանգին, բայց արդյոք այդպիսի ձուկ իսկապես գոյություն ունի բնության մեջ, դեռևս անհայտ է:

Թարգմանությունը՝ Միսաք Տիգրանյան                                                                                                               

Generalnews.am