«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Ադրբեջանի ՊԱԾ պետը սպառնում է Հայաստանին

14/11/2023

Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության պետ Ալի Նագիևը հայտարարել է. «Որոշ պետությունների կողմից Հայաստանին զենքի տրամադրումը «կարող է պատերազմի վերսկսման պատճառ դառնալ»։ 

«Այժմ, երբ բարենպաստ հնարավորություն կա տարածաշրջանում կայուն խաղաղություն հաստատելու համար, անթույլատրելի է, որ որոշ պետություններ զինում են Հայաստանին՝ տարածաշրջանում իրավիճակը կրկին սրելու նպատակով։ Այդպիսի գործողությունները կարող են պատերազմի վերսկսման պատճառ դառնալ»,-ասել է նա։ Գրում է «Ինտերֆաքս Ադրբեջան»-ը։