«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Նախկին բարձրաստիճան պաշտոնյաներից ովքե՞ր են ցուցմունք տվել Սեյրան Օհանյանի գործով

08/02/2023

ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն ԱԺ-ում ներկայացրել է Սեյրան Օհանյանին անձեռնմխելիությունից զրկելու երրորդ միջնորդագիրը, նշելով, որ նախկին նախարարի կողմից հանցավոր արարքների կատարումը հաստատվել է քրեական վարույթի նախաքննությամբ ձեռք բերված մի շարք փաստական տվյալներով:

Դատախազը այդ փաստական տվյալների շարքում նաև մատնանշել է, թե ովքե՞ր են ցուցմունքներ տվել Սեյրան Օհանյանի գործով։

Նախկին պաշտոնյաների թվում են՝ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը, Էկոնոմիկայի նախկին նախարար Ներսես Երիցյանը, ՊՆ նախկին փոխնախարար Արա Նազարյանը, ՊՆ մի շարք նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ։