«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Մասնակի զորահավաքի շրջանակներում Խաբարովսկից զորակոչվածների կեսը վերադարձել է տուն

03/10/2022

Խաբարովսկի շրջանի բնակիչների կեսը, որոնք զորակոչվել են մասնակի զորահավաքի շրջանակներում, վերադարձել է տուն, քանի որ չի համապատասխանել ծառայության անցնելու չափանիշներին: Այս մասին իր տելեգրամ ալիքում հայտնել է տարածաշրջանի ղեկավար Միխայիլ Դեգտյարյովը:

Նա ընդգծել է, որ մասնակի զորահավաքը վերաբերում է միայն Պաշտպանության նախարարության և նախագահի հաստատած չափորոշիչներին:

Հիշեցնենք, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը սեպտեմբերի 21-ին հրամանագիր է ստորագրել երկրում մասնակի զորահավաք անցկացնելու մասին: