«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Անգլիական երկու գրանդներ հետաքրքրված են Մաուրո Իկարդիի ծառայություններով

05/12/2021

Անգլիական ակումբներ շարունակում են հետաքրքրվածություն ցուցաբերել ՊՍԺ-ի հարձակվող Մաուրո Իկարդիի նկատմամբ։ 
Ինչպես տեղեկացնում է ինսայդեր Էկրեմ Կոնուրը, արգենտինացի հարձակվողին իրենց կազմում ցանկանում են տեսնել լոնդոնյան երկու գրանդները՝ «Չելսին» և «Արսենալը»։
Ըստ աղբյուրի՝ ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են նաև մի քանի իտալական ակումբներ։
Հիշեցնենք, որ ավելի վաղ անգլիական «Նյուքասլը» ևս ցանկանում էր ձեռք բերել հարձակվողի տրանսֆերը, սակայն վերջինս հրաժարվել էր ընդունել առաջարկը։
Ընթացիկ մրցաշրջանում Իկարդին ֆրանսիական ակումբի կազմում մասնակցել է 15 հանդիպման՝ դառնալով երեք գոլի հեղինակ։