«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Ելք միշտ կա․ Լևոն Տեր-Պետրոսյան

24/09/2025

Իմ խաղաղության պլանը որևէ կապ չունի նրա հետ, ինչ խաղաղությունից խոսում է Փաշինյանը։ Նա պատերազմ է բերել ու կործանել է․ լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը։

 Լրագրողների հարցին, թե ինչո՞ւ է վերջին շրջանում ակտիվ գրառումներ անում, Տեր-Պետրոսյանը պատասխանել է՝  հարկ համարեցի, խոսեցի։

Նախագահը հորդորել է Լևոն Զուրաբյանից ճշտել՝ արդյոք ՀԱԿ-ը պատրաստվում է մասնակցել առաջիկա խորհրդարանական ընտրությանը, թե՝ ոչ։

«Ես ասե՞լ եմ, որ Նիկոլ Փաշինյանն իմ հոգևոր զավակն է։ Նրանք են պնդում։ 2008 թվականին իմ կողքն այնքան մարդ էր կանգնած։ Այն ժամանակ շատ էլ լավ աշխատում էին բոլորը, Նիկոլն էլ»,-ասել է Տեր-Պետրոսյանը։

Հարցին՝ Հայաստանում ստեղծված իրավիճակից ելք կա՞, առաջին նախագահն արձագանքել է․ «Ելք միշտ կա»։

Դիտարկմանը, թե Փաշինյանն իր հոգևոր զավակն է, Լևոն Տեր-Պետրոսյանն արձագանքել է․ «Ես ասե՞լ եմ, որ Նիկոլ Փաշինյանն իմ հոգևոր զավակն է։ Նրանք են պնդում։ 2008-ին իմ կողքն այնքան մարդ էր կանգնած։ Այն ժամանակ շատ էլ լավ աշխատում էին բոլորը, Նիկոլն էլ»։

2018 թվականին տեղի ունեցածը Տեր-Պետրոսյանը «անկանխատեսելի փոթորիկ» է որակել։  «Մարդը հաջողեց, ինչ նպատակ դրել էր հասավ, պիտի գնահատես»,-ասել է նա։

Նախագահի խոսքով՝ Փաշինյանը կործանել է իր թեզերը՝  Ստեփանակերտում հայտարարելով «Արցախը Հայաստան է և վերջ»։ «Իմ ղարաբաղյան քաղաքականությունն իր ղարաբաղյան քաղաքականության hետ բացարձակ կապ չունի»,-ասել է Տեր-Պետրոսյանը։

Հիշեցնենք, որ Լևոն Տեր-Պետրոսյանը Մատենադարանում մասնակցում էր իր 80-ամյակին նվիրված միջազգային գիտաժողովին ու պատասխանել է մի քանի հարցի։