«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

ՊԱՏՐՈՆ ԴԱՎԻԹԻՆ ԿԱԼԱՆԱՎՈՐԵԼՈՎ ՀՈՂ ԵՆ ՊԱՏՐԱՍՏՈՒՄ ՍԵՅՐԱՆ ՕՀԱՆՅԱՆԻ ԿԱԼԱՆՔԻ ՀԱՄԱՐ

31/01/2023

«Հրապարակի» տեղեկություններով՝ գիշերը կալանավորել են զենքի մատակարարմամբ զբաղվող Դավիթ Գալստյանին՝ Պատրոն Դավիթին։ 

Հիշեցնենք՝ երեկ մենք գրել էինք, որ դիմակավորված 10-12 օպերատիվ աշխատող ներխուժել են Պատրոն Դավիթի՝ զենքի մատակարարմամբ զբաղվող Դավիթ Գալստյանի տուն և նրան բերման ենթարկել: Մի քանի ժամ տեւած հարցաքննությունից հետո կալանքի միջնորդություն են ներկայացրել դատարան։ Երեկ երեկոյան միջնորդությունը բավարարվել է։ 

Մեր տեղեկություններով՝ գործը, որի շրջանակներում ձերբակալել ու կալանավորել են նրան, կապված է Սեյրան Օհանյանի գործի հետ։ 

Նշենք, որ փետրվարի 7-ին գլխավոր դատախազը պատրաստվում է մտնել ԱԺ` Օհանյանին անձեռնմխելիությունից զրկելու համար։ Բնական է, որ եթե դատախազը փետրվարի 7-ին պատրաստվում է խոհրդարանից Սեյրան Օհանյանին կալանավորելու թույլտվություն ստանալ, չէր կարող այդ մեղադրանքը խորհրդարան ներկայացնել, եթե գործով մեղադրյալ չկա եւ գործը չի քննվել։

Սա նշանակում է, որ Դավիթ Գալստյանի կալանավորմամբ հող են պատրաստում Սեյրան Օհանյանի կալանավորումը հիմնավորելու եւ իրականացնելու համար։