Օգոստոսի 8–ի պայմանավորվածությունների մեջ միջանցք հասկացողություն գոյություն չունի, դա ճանապարհ է. Իրանի դեսպան
Օգոստոսի 8–ի պայմանավորվածությունների մեջ միջանցք հասկացողություն գոյություն չունի, դա ճանապարհ է։ Այս մասի այսօր հրաժեշտի ասուլիսի ժամանակ ասաց Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին։
Նա, մասնավորապես, նշեց. «Այս պահին միայն մեկ միջանցք գոյություն ունի, և դա հյուսիս–հարավ տրանսպորտային միջացքն է։ Ինչ վերաբերում է ճանապարհների ապաշրջափակմանը, մեր դիրքորոշումը շատ հստակ է, և այն զետեղված է այն 5 սկզբունքների շրջանակում, որի մասին նշեցի՝ տարածքային ամբողջականություն, ինքնիշխանություն, իրավազորություն, փոխադարձություն և սահմաբնների անխախտելիություն»:
Խոսելով Սյունիքի ճանապարհին օտարերկրյա ուժեր տեղակայելու հնարավորության մասին՝ Իրանի դեսպանն ասաց. «Ես երբևէ չեմ լսել, որ վարչապետն ասած լինի, որ երրորդ երկրների ուժեր կտեղակայվեն այդտեղ։ Ոչ իր հանրային խոսքում, ոչ էլ մասնավոր զրույցներում ես նման բան չեմ լսել։ Հայաստանը հետեւում է այն քաղաքականությանը, որ իր սահմաններն ինքը վերահսկի»։