ԵՄ-ին ինտեգրվելու դեպքում Հայաստանին սպասվում է նույնը, ինչ Ուկրաինային. նույն ուկրաինական գյուղմթերքը եվրոպական շուկաներ թույլ չտվեցին. ՌԴ Պետդումայի նախագահ
02/06/2026
Ուկրաինան, Եվրոպական միությանն ինտեգրվելու որոշում կայացնելիս, խոսում էր զարգացման հեռանկարների մասին, սակայն նրա արտադրանքը թույլ չտվեցին մուտք գործել եվրոպական շուկաներ. Հայաստանին նույնն է սպասվում, հայտարարել է Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը։
«Նույն բանը տեղի ունեցավ Ուկրաինայում։ ԵՄ-ին ինտեգրվելու որոշում կայացնելիս մի բան էին ասում, այդ թվում՝ զարգացման հեռանկարների մասին։ Գործնականում պարզվեց, որ նույն ուկրաինական գյուղմթերքը եվրոպական շուկաներ, ըստ էության, այդպես էլ թույլ չտվեցին՝ դրա համար սահմանելով խիստ և անշահավետ սակագնային քվոտաներ։ Սա է սպասվում նաև Հայաստանին»,- գրել է Վոլոդինը։
https://ria.ru/20260602/volodin-2096199711.html