«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

«ՀայՓոստ»-ը շրջանառության մեջ է դրել նոր գեղաթերթիկ և մեկ նոր նամականիշ

29/07/2022

«ՀայՓոստ»-ը 2022 թվականի հուլիսի 28-ին շրջանառության մեջ է դրել մեկ նամականիշով գեղաթերթիկ՝ նվիրված «Հայկական ֆիլմեր» թեմային: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, 800 ՀՀ դրամ անվանական արժեքով գեղաթերթիկի նամականիշի վրա պատկերված է հատված «Հարսնացու հյուսիսից» հայկական գեղարվեստական ֆիլմից (ռեժիսոր՝ Ներսես Հովհաննիսյան), որը նկարահանվել է 1975 թվականին:   

Գեղաթերթիկի վրա պատկերված են ֆիլմի հերոսները, ֆիլմի ռեժիսոր Ներսես Հովհաննսիյանը և ֆիլմից մի հատված՝ ներկայացված կինոժապավենի տեսքով:   

Գեղաթերթիկի վրա նաև պատկերված են «Հարսնացու հյուսիսից» և «ՀԱՅԿԱԿԱՆ ՖԻԼՄԵՐ» գրառումները՝ հայերեն և անգլերեն լեզուներով: 

Թողարկման օրը` 28 հուլիսի 2022թ.

Դիզայնը՝ Ռեմ Սահակյանի

Տպարանը` Cartor, Ֆրանսիա

Նամականիշի չափսերը` 40,0 x 30,0 մմ

Գեղաթերթիկի չափսերը` 90,0 x 60,0 մմ

Տպաքանակը՝ 10 000 հ.

2022 թվականի հուլիսի 29-ին շրջանառության մեջ է դրվում մեկ նամականիշ՝ նվիրված «Մանկական ֆիլատելիա. Հայկական մուլտֆիլմեր» թեմային: 

200 ՀՀ դրամ անվանական արժեքով նամականիշի վրա պատկերված է հատված «Պինգվին Վինը» հայկական մուլտֆիլմից (ռեժիսոր՝ Ստեփան Անդրանիկյան), որը նկարահանվել է 1972 թվականին: 

Նամականիշի ներքևի հատվածում պատկերված է «ՊԻՆԳՎԻՆ ՎԻՆԸ» գրառումը՝ հայերեն և անգլերեն լեզուներով: 

Թողարկման օրը` 29 հուլիսի 2022թ.

Դիզայնը՝ Ռեմ Սահակյանի