«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Սեմյոն Բաղդասարով. «Ռուսաստանը պիտի վերադարձնի Կ. Պոլիսը». տագնապ թուրքական մամուլում

21/03/2023

Ազգությամբ հայ ռուսաստանցի փորձագետ Սեմյոն Բաղդասարովի խոսքերը Թուրքիայի մասին անհանգստացրել են թուրքական մամուլին: 

Օրերս «Соловьев Live» ռադիոհաղորդման ժամանակ  Բաղադասարովն անդրադարձել է Թուրքիայում ավերիչ երկրաշարժից հետո ստեղծված իրավիճակին, ինչպես նաև առաջիկայում սպասվող խորհրդարանական և նախագահական ընտրություններին:

«Մենք որոշակի ուժեր ոտքի կհանենք Թուրքիայում և կվերադարձնենք այն, ինչ պատմականորեն մեզ է պատկանում ՝ Կ. Պոլիսը», - ասել է Բաղդասարովը եթերում։

Ըստ Բաղդասարովի՝ Թուրքիան այժմ թուլացել է տնտեսական ճգնաժամի և երկրաշարժի հետևանքով, ուստի Ռուսաստանը պետք է օգտվի դրանից և վերադարձնի այն, ինչը պատմականորեն իրեն է պատկանում։ 

Նա նաև կոչ է արել Թուրքիային վտարել Կենտրոնական Ասիայից, նվազեցնել Անկարայի ազդեցությունն Ուկրաինայում և Հարավային Կովկասից։

«Մենք խաչ կկանգնեցնենք Այա ​​Սոֆիայի եկեղեցու վրա»,-ասել է նա:

«Ճգնաժամը պետք է ավարտվի Թուրքիայի փլուզմամբ և մեր տարածքների վերադարձով»,- հավելել է Բաղդասարովը։

Առահասարակ թուրքական լրատվամիջոցները ուշադրության կենտրոնում են պահում  Բաղադասարովի ելույթները Թուրքիայի մասով: 

Աղբյուր`    Ermenihaber.am

facebook sharing button

twitter sharing button

pinterest sharing button