Ռուսական դիրքորոշումը պարզ է և ազնիվ. մենք շահագրգռված ենք ուժեղ, կայուն և իսկապես ինքնիշխան Հայաստանով. ՌԴ ԱԳՆ
Ռուսական դիրքորոշումը պարզ է և ազնիվ. մենք շահագրգռված ենք ուժեղ, կայուն և իսկապես ինքնիշխան Հայաստանով: Այս մասին հայտնել են Ռուսաստանի ԱԳՆ տեղեկատվության և մամուլի դեպարտամենտից։
Դեպարտամենտից հայտնում են, որ Եվրամիությունը միջամտում է Հայաստանի ընտրական գործընթացին՝ պատճենելով ավելի վաղ Մոլդովայում փորձարկված մեխանիզմներն ու տեխնոլոգիաները։
«Հենց այդպես էլ մենք ընկալում ենք ԵՄ-ի պարտադրվող ակտիվությունը հայկական ուղղությամբ։ Հայաստան այսպես կոչված գործընկերային առաքելության, ինչպես նաև հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարի արագ արձագանքման խմբի գործուղումը՝ Բրյուսելի նման գործողությունները հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների նախաշեմին, ոչ այլ ինչ են, քան այդ երկրի ներքին գործերին միջամտելու փորձ։ Դրա համար ԵՄ-ն որպես պատճեն օգտագործում է այն մեխանիզմներն ու տեխնոլոգիաները, որոնք մշակվել են Մոլդովայում նախորդ ընտրարշավների ժամանակ»,- հայտարարել են գերատեսչությունում։
https://iz.ru/2093201/2026-05-08/v-mid-rf-zaiavili-o-vmeshatelstve-es-v-vybory-armenii-po-stcenariiu-moldavii