«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Սննդի շղթայում ներգրավված 7 տնտեսավարողի մոտ խախտումներ են արձանագրվել

03/08/2021

ԱՀ ԷԳՆ սննդամթերքի անվտանգության, շուկայի և սպառողների շահերի պաշտպանության պետական ծառայության կողմից հուլիսի 26-ից 30-ն ընկած ժամանակահատվածում իրականացված դիտարկումների արդյունքում 7 տնտեսավարող սուբյեկտների մոտ խախտումներ են արձանագրվել:

Այս մասին «Արցախպրես»-ին հաղորդել են ԱՀ Էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարարությունից:

«Դիտարկումների արդյունքում՝ սննդի շղթայում ներգրավված անձանց ԱՀ օրենսդրությամբ ներկայացվող պահանջների համապատասխանության խախտումներ են արձանագրվել 7 տնտեսավարող սուբյեկտների մոտ:

Դրանց վերացման վերաբերյալ տրվել են հանձնարարականներ և սահմանվել ժամկետներ: Իրականացվել է 5 ուսումնամեթոդական շրջայց՝ 83 տնտեսավարող սուբյեկտների մոտ, կատարվել՝ 5 շրջիկ առևտրով զբաղվող և 3 ժամանակավոր վաճառակետերի տնտեսավարող սուբյեկտների հաշվառում»,- մեզ հետ զրույցում ասաց ԱՀ Էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարարության մամուլի պատասխանատու Գոհար Հայրապետյանը:

Մեր զրուցակցի տեղեկացմամբ՝ վերահսկողական աշխատանքների ընթացքում իրականացվել են նաև միրգ-բանջարեղենում առկա նիտրատների առավելագույն մնացորդային քանակների ստուգումներ: