«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Մեդալային հաշվարկով Հայաստանը առայժմ 61-րդն է օլիմպիական խաղերում

04/08/2021

Ամառային 32-րդ օլիմպիական խաղերում յուրաքանչյուր օր նոր փոփոխություն է լինում երկրների մեդալային հաշվարկում: Խաղերի 12-րդ օրվա արդյունքով որեւէ հարգի թեկուզ մեկ մեդալ նվաճել է ՄՕԿ անդամ 206 երկրներից  ընդամենը 85-ը: Այս մասին գրում է aravot.am-ը:

Այս ցուցակում Հայաստանը պաշտոնական երկու արծաթե եւ մեկ բրոնզե մեդալով առայժմ զբաղեցնում է  61-րդ հորիզոնականը: Սակայն մեր երկիրը մեդալների հավաքածուն համալրելու իրական հեռանկար ունի, եթե նկատի առնենք, որ բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովի արդեն իսկ ապահոված բրոնզը եւ այն, որ դեռ մրցագորգ չի մտել 65 կգ քաշային ազատ ոճային ըմբիշ Վազգեն Թեւանյանը:

Տոկիոյի օլիմպիական խաղերում ամենաշատ մեդալներ նվաճած երկրների տասնյակը ըստ հաջորդականության կազմել են Չինաստանը, ԱՄՆ-ը, Ճապոնիան, Մեծ Բրիտանիան, Ավստրալիան, Ռուսաստանը, Գերմանիան,  Ֆրանսիան, Իտալիան եւ Նիդերլանդները: