Ադրբեջանի դպրոցներում աշակերտները բեմադրում են հայի գերեվարումը, որին ստիպում են ասել՝ «Ղարաբաղը Ադրբեջան է». լրագրող
17/11/2025
Ադրբեջանցի լրագրող Ջավիդ Ահմեդովը սոցցանցի իր էջում հրապարակել է ադրբեջանական դպրոցից մի տեսանյութ, որտեղ զինվորական համազգեստով չափահաս տղամարդիկ բեմադրում են աշակերտի կողմից մարմնավորած «հայի» ձերբակալություն:
Նրանք ձևացնում են, թե ատրճանակ են ուղղում նրա գլխին և պահանջում, որ նա մի քանի անգամ կրկնի «Ղարաբաղն Ադրբեջան է» արտահայտությունը:
Ահմեդովը տեսանյութին կից գրառում է արել՝ նշելով. «Նայե՛ք այս խելագարությանն ադրբեջանական դպրոցում: Ահա թե ինչպե՛ս են նրանք լվանում երիտասարդության ուղեղը:
Դպրոցը դարձել է քարոզչության, այլ ոչ թե կրթության վայր: Աշակերտները բեմադրում են հայի գերեվարումը և ստիպում նրան ասել՝ «Ղարաբաղն Ադրբեջան է»: Ի՜նչ ամոթալի տեսարան կրթական համակարգի համար»:
Տեսանյութը՝ այստեղ: