«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Ուկրաինան շատ շուտով «կջախջախվի»․ Թրամփ

29/04/2025

Ուկրաինան շատ շուտով «կջախջախվի» իսկ ես փորձում եմ փրկել այդ երկիրը։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Atlantic ամսագրին տված հարցազրույցում։

«Ես կարծում եմ, որ այդ երկիրը շատ շուտով կկոտրվի, եկեք ընդունենք այն։ Ես ուզում եմ, փրկել այդ երկրին»,- ասել է ԱՄՆ նախագահը։

Թրամփը հիշեցրել է, որ իր առաջին նախագահական ժամկետի տարիներին Կիևին «Javelin» հակատանկային կառավարվող հրթիռներ է տվել։

Նրա խոսքով՝  Ուկրաինան ներկայիս հակամարտության ընթացքում կարող է ավելի շատ տարածքներ կորցնել։