«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Ստեփանակերտի քաղաքապետարանը տեղեկացնում է

08/12/2021

Ստեփանակերտի քաղաքապետարանը տեղեկացնում է մայրաքաղաքի բնակիչներին, որ կատարվելու է 2016,2017, 2018, 2019, 2020 և 2021 թվականներին ծնված երեխաների գրանցում՝ Ամանորյա նվերներ ստանալու համար, բացառությամբ դպրոցների նախադպրոցական խմբերում ընդգրկված և պետական մանկապարտեզ հաճախող երեխաների:
Գրանցման համար անհրաժեշտ է ներկայացնել երեխայի ծննդյան վկայականի բնօրինակը և ծնողի անձնագիրը:
Գրանցումը կկատարվի Ստեփանակերտի Խ. Աբովյանի անվան հ. 1 դպրոցում, դեկտեմբերի 13-25-ը, ժամը 10:00-ից մինչև ժամը 17:00-ը` բացի կիրակի օրերից: