«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Անվախ, քաջ երիտասարդը մի րոպե  չվարանեց, քանզի ոտքի տակ հայրենի հողն էր, թիկունքում` ընտանիքը, ծնողը, հայրենիքը.... Աշխեն Զուրաբյան

22/04/2022

Generalnews.am-ը ներկայացնում է  Աշխեն Զուրաբյան-ի "Ապրող հերոսներ" շարքը՝ նվիրված արցախյան երկրորդ պատերազմի հերոսներին։
Գրիշան...
Դպրոցում Գրիշային գրեթե բոլորը գիտեին։ Նա աչքերի եզակի գույն ուներ`ծովականաչ.... Գրեթե մեկը չկար,ում ասեիր `գիտե՞ս Գրիշային,ու նա չասեր` էն կապույտ , սիրուն աչքերով տղեն՞....  Հա,Գրիշան շատ սիրուն աչքեր ուներ, բայց և շաատ սիրուն , բարի սիրտ ու հոգի։  Ընկերասեր, անվախ, տաքարյուն տղա էր... Չէր նայի, որ տվյալ բանն իր ուժերից վեր է,կաներ, կաշվից դուրս կգար.... Նաև լավ սպորտսմեն էր Գրիշան։ Սովորում էր եղբորս զուգահեռ դասարանում, բայց մտերիմ էին, մի քանի անգամ էլ մեր տուն է եկել։

Нет описания.


Երբ պատերազմն սկավեց,Գրիշան առաջնագծում էր, պատրաստ` մինչև վերջ ջարդ տալու ոսոխին.... Թալիշ/ Մատաղիսի պաշտպան հերոսներից էր Գրիշա Ազատյանը։ Անվախ, քաջ երիտասարդը մի րոպե  չվարանեց, քանզի ոտքի տակ հայրենի հողն էր, թիկունքում` ընտանիքը, ծնողը, հայրենիքը....

Нет описания.
Երբ Գրիշայի մասին գրում էին անցյալ ժամանակով, չէի ուզում հավատալ, որ կարող է նա էլ մյուս հերոս_նահատակների նման անմահացած լինել, քանի որ դեռ մարմինը չէր գտնվել.... իսկ դա բոլորիս մեջ հույս էր ծնում, որ գոնե թաքնված կլինի` չնայած` ինքներս էլ չէինք հավատում մեր հուսացածին։
Կռվից տևական ժամանակ անց գտնվեց Գրիշան, գտնվեց հերոսացած, գտնվեց իր արյամբ հայրենյաց հողը սրբագրած....
Այսօր հերոսի ծնողները կրկնակի հերոս են`մեծացնում են իրենց փոքրիկ ասպետին`Նարեկին, ում ծնունդը Գրիշայից հետո եղավ։

Нет описания.


Հերոսն իր չապրած գարունները նվիրեց նորածին եղբորը, ում ծնունդն էլ հոգու մխիթարանք ու ապրելու նոր իմաստ ու Գրիշայի անունը հավերժ ներկա պահելու առաքելություն դարձավ։

Нет описания.