«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Արևմուտքի երկրները կոչ են արել ՌԴ-ին հետ կանչել Աբխազիայի և Հարավային Օսիայի ճանաչումը

05/08/2021

Արևմտյան մի շարք երկրներ համատեղ հայտարարությամբ կոչ են արել Ռուսաստանին հետ կանչել Հարավային Օսիայի և Աբխազիայի անկախության ճանաչումը։ Փաստաթուղթը տարածել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը։ Այն, մասնավորապես, ստորագրել են ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, էստոնիան, Իռլանդիան, Նորվեգիան և Ալբանիան։

«Այսօր մենք կրկին կոչ ենք անում Ռուսաստանի Դաշնությանն առանց հապաղելու դուրս բերել իր զորքերն ու անվտանգության ուժերը, ինչպես նաև վերանայել վրացական տարածքների այսպես կոչված անկախության ճանաչումը»,-ասված է փաստաթղթում։

Նշվում է, որ հայտարարությունը նվիրված է 2008 թվականի օգոստոսյան իրադարձությունների 13-րդ տարելիցին։

ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցչի առաջին տեղակալ Դմիտրի Պոլյանսկին, մեկնաբանելով այդ հայտարարությունը, այն անվանել է «դիվային ցավ», իսկ Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախությունը՝ «իրականություն, որը չի կարելի անտեսել»։