«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Մոխրաթաղում իրականացվում են ասֆալտապատման և խմելու ջրի ներքին ցանցի կառուցման աշխատանքներ

15/05/2022

Մարտակերտի շրջանի Մոխրաթաղ համայնքում ընթացքի մեջ են ասֆալտապատման և խմելու ջրի ներքին ցանցի կառուցման աշխատանքները:

Ինչպես տեղեկանում ենք Ջրաբերդ պաշտոնաթերթից, այս օրերին ակտիվ ընթացքի մեջ է մայրուղուց Մոխրաթաղ տանող 4 կմ ընդհանուր երկարությամբ ավտոճանապարհի ասֆալտապատման աշխատանքները։ Ծրագիրն իրականացվում է ԱՀ պետական բյուջեի միջոցներով, իսկ կապալառու ընկերությունը հանդիսանում է «Քարավան» ՍՊԸ-ն։ Ընկերության աշխղեկ Հենրիկ Հարությունյանի տեղեկացմամբ, այս պահի դրությամբ ճանապարհի բոլոր հատվածներում հողային աշխատանքներն ավարտվել են և ասֆալտապատման ակտիվ աշխատանքներ են իրականացվում, որոնք, կախված եղանակային պայմաններից, պետք է ավարտին հասցվեն մինչև ընթացիկ ամսվա վերջ։

Երկրորդ փուլում նախատեսվում է ասֆալտապատել գյուղամիջյան ճանապարհը։ Ըստ աշխղեկի` գործընթացը կախված է Մոխրաթաղում խմելու ջրի ներքին ցանցի կառուցման և նոր ջրագծերի անցկացման հետ, շինաշխատանքները ավարտելուց հետո ասֆալտապատման աշխատանքները կշարունակվեն։