«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Սելավը արտակարգ իրավիճակ է ստեղծել Այգեստան համայնքում

05/05/2021

Ժամը 13։54-ին ԱԻ պետական ծառայության 911 ահազանգման կենտրոնում հաղորդում է ստացվել, որ Ասկերանի շրջանի Այգեստան համայնքի հանգստյան գոտիներից մեկում, տեղացած ինտենսիվ անձրևի պատճառով գետը վարարել և դուրս է եկել հունից՝ անհնարին դարձրել շարժն ու ելումուտը։ Սելավաջրերն ամբողջությամբ լցվել են տարածքում առկա շինությունները՝ ծածկել հանգստի համար նանխատեսված տաղավարները։

Դեպքի վայր են մեկնել փրկարար ուժերի վարչության արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման հերթապահ օպերատիվ խումբը։

Պարզվել է, որ հանգստյան գոտու շինություններից մեկում գտնվում են 2 քաղաքացի և նրանց անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

ԱԱՀՍ օպերատիվ խումբը փրկարարական հնարքներով՝ ալպինիստական հանդերձանքով ու գետանցման ձևով տարհանել են քաղաքացիներին, վերջիններիս ցուցաբերել նաև առաջին օգնություն։