«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Հայ գերիներին ազատելու լեհական հանրահավաքը չեղյալ է հայտարարվել. մանրամասներ

15/04/2021

Լեհաստանում, Թուրքիայի և Ադրբեջանի կողմից սպառնալիքների պատճառով, չեղարկվեց ակցիան, որը պահանջում էր ազատել հայ գերիներին Ադրբեջանից: Այս մասին հայտարարեց լեհ քաղաքական գործիչ Թոմաշ Լեխ Բուխեխը, ով հրադադարի առաջին օրերից ի վեր պայքարում է հայ ռազմագերիների արդարության համար:
«Թուրքամետ կազմակերպությունների սպառնալիքների և հայտարարությունների պատճառով Լեհաստանի Արտաքին գործերի նախարարության առջև վաղվա հանրահավաքը, որը պետք է տեղի ունենար ժամը 13: 00-ին, չեղյալ է հայտարարվում: Անվտանգությունն ամեն ինչից վեր է: Սա ատելության հերթական գործողությունն է հայերի նկատմամբ և ահաբեկչության վրա հիմնված Թուրքիայի և Ադրբեջանի քաղաքականությունը: Ազատեք հայ ռազմագերիներին», - գրել է Բուչեխը:
@infoteka24
Թարգմանություն՝ Մելինե Մարկոսյան