«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

ԱՀԿ. Կորոնավիրուսով վարակման նոր դեպքերի թիվն աշխարհում 20%-ով աճել է

19/01/2022

Կորոնավիրուսով վարակման նոր դեպքերի թիվն աշխարհում 20%-ով աճել է՝ անցած շաբաթ հասնելով ավելի քան 18 միլիոնի, ինչը վկայում է «օմիկրոն» տարբերակի տարածման հետեւանքով բռնկման դանդաղեցման մասին, հայտարարել է ԱՀԿ-ն։

Համավարակի մասին իր շաբաթական զեկույցում ԱՀԿ-ն հայտնել է, որ COVID-19-ով վարակման նոր դեպքերի թիվն աճել է աշխարհի բոլոր տարածաշրջաններում, բացի Աֆրիկայից, որտեղ այդ թիվը կրճատվել է գրեթե մեկ երրորդով: Աշխարհում մահացությունների թիվը մնացել է նույնը, ինչ նախորդ շաբաթ՝ մոտ 45 000։

COVID-19-ի հաստատված դեպքերը նախանցյալ շաբաթ աճել են մոտ 50%-ով, իսկ այս ամսվա սկզբին ԱՀԿ-ն հաղորդել էր մեկ շաբաթվա ընթացքում համավարակի դեպքերի ամենամեծ աճի մասին:

Հարավարեւելյան Ասիայում անցած շաբաթ գրանցվել է կորոնավիրուսով հիվանդացության դեպքերի ամենամեծ աճը: Մերձավոր Արեւելքում շաբաթական աճը կազմել է 68%։

Ամենաքիչ ավելացում գրանցվել է Հյուսիսային ու Հարավային Ամերիկայում եւ Եվրոպայում՝ համապատասխանաբար 17% եւ 10%:

Անցյալ շաբաթ գիտնականները հայտարարել են, որ ԱՄՆ-ում եւ Մեծ Բրիտանիայում ի հայտ են եկել վաղ նշաններ այն բանի, որ «օմիկրոնի» պատճառով առաջացած բռնկումները, հնարավոր է, այդ երկրներում հասել են գագաթնակետին, եւ դեպքերի թիվը շուտով կարող է կտրուկ նվազել: