«Ղարաբաղում բնակվողներն ունեն երկու ընտրություն». Ալիև
06/12/2023
Այսօր՝ դեկտեմբերի 6-ին, Ադրբեջանի ԱԴԱ համալսարանում տեղի է ունեցել «Ղարաբաղ. վերադարձ տուն 30 տարի անց. ձեռքբերումներ և դժվարություններ» համաժողովը։ Միջոցառմանը ելույթ է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
Ալիևը հայտարարել է, որ «Ղարաբաղում բնակվողներն ունեն երկու ընտրություն՝ կա՛մ դառնում են Ադրբեջանի քաղաքացի, և նրանց համար ստեղծվում են բոլոր իրավական պայմանները, կա՛մ այլ բնակության վայր են ընտրում։ Ուրիշ ճանապարհ չկա», - նշել է Ալիևը։