«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

ԻՆՉՈ՞Ւ ՄՈՒՐԱԴՈՎՆ ԱՍԱՑ

10/04/2021

Գեներալ Մուրադովի հայտարարությունը, որ ռազմագերիներով ոչ մի ինքնաթիռ էլ երեկ չպետք է վայրէջք կատարեր Երևանում և որ իշխանությունները մոլորեցում են բնակչությանը, շատ հարցականներ է առաջացրել։ hraparak.am-ը զրուցել է հայ քաղաքագետներ Սարո Սարոյանի և Արմեն Բադալյանի հետ։
Ինչո՞ւ, այնուամենայնիվ, Մուրադովը հանկարծ նման բան ասաց։ Քաղաքագետ Արմեն Բադալյանն ասում է․«Հանկարծ չասաց, հարցը տվեցին, պատասխանեց այնպես, ինչպես պետք է պատասխաներ, որովհետև եթե ՌԴ զինվորական ղեկավարությունից ունենար ներքին կարգադրություն` ՀՀ իշխանությունների հասցեին նման արտահայտություն չանելու, ապա չէր անի»։
Քաղաքագետը այս համատեքստում նաև նկատում է՝ չմոռանանք, որ Մուրադովը զինվորական է։ «Իսկ զինվորականները մինչև հրահանգ չեն ստանում, նման քննադատական և մերկացնող հայտարարություններ չեն անում։ Ուրեմն՝ եղել է դրա անմիջականորեն առնվազն՝ չարգելքը, իսկ զինվորականի դեպքում՝ թույլտվությունը` ասելու»։
«Իսկ ասվել է մեկ նպատակով՝ ևս մեկ անգամ ցույց տալու, որ Նիկոլ Փաշինյանը չի հանդիսանում Ռուսաստանի համար ցանկալի թեկնածու, եւ որ այն բոլոր հեռարձակումները, որոնցում կարմիր թելով անցնում էր, որ Նիկոլ Փաշինյանը Պուտինի հետ լավ ու բարի մթնոլորտում նստեց, խոսեց, միանգամից չեղյալ հայտարարվեց»։
Իսկ դա նշանակո՞ւմ է, որ Պուտինն ասում է, որ գերիներին «քեզ չեմ հանձնի», այլ հաջորդ իշխանությանը։ Արմեն Բադալյանը չի կարող ասել։
Խնդիրը հիմա՝ ցույց տալ, որ Նիկոլ Փաշինյանը ՌԴ-ի հետ չունի նորմալ հարաբերություններ։ Քաղաքագետ Սարո Սարոյանի կարծիքն այլ է։ Ըստ նրա՝ գեներալ Մուրադովը պարզապես Ռուսաստանի՝ որպես այս փաստաթղթի երաշխավորի դեմքն է փրկում։ Ոչ թե որպես ադրբեջանցի, այլ ռուս զինվորական։
«Միշտ հայ հանրությունը լավ չի պատկերացնում էն բեռը, որը նման կարգի միջնորդությունները կամ երաշխավորները ստանձնում են։ Իրենց համար դա սովորական երևույթ չէ։ Ռուսաստանի համար դա շատ մեծ հարվածներ են, որ հիմա նա ստանում է և ստացել է այս ամիսների ընթացքում գերիների հետ կապված և այլն։ Եվ այստեղ դեմքի փրկության խնդիրը շատ էական է։ Այ սա հայ հանրությունը չի հասկանում։ Բայց Ռուսաստանի քաղաքական շրջանակները շատ լավ են հասկանում։ Դրա հիման վրա է հիմնվում ռուսական ծավալապաշտությունը։ Եթե այդ գաղափարախոսության մեջ ռուս ազգի, մեծ ազգի ու մեծ եղբոր և ամենուր արդարություն պահողի այդ բաները գաղափարազուրկ են դառնում, ամբողջ պետությունն է փլվում։ Էդ պետությունը կառուցված է նման կարգի գաղափարների վրա։ Եվ դրա համար լուրջ է պետք մոտենալ էդ ամենին։ Եվ էդ աչքով է պետք նայել։ Եվ հիմա էլ Մուրադովի էդ խոսքերը հենց դրան են վերաբերում։ Նա կոնկրետ խնդիր ունի՝ ՌԴ քաղաքական ղեկավարությանը մաքուր դուրս բերելու։ Որպեսզի այլ ազգերը այդ ամենից դասեր չքաղեն։ Հույսեր կապեն։ Մենք չենք ուզում սա հասկանալ։ Մենք անպայման ուզում ենք տեսնել ցանկալին։ Նիկոլ Փաշինյանը բազում մեղքեր ունի և նա պետք է պատասխանատվության ենթարկվի, պատժվի, բայց եկեք 2 տարբեր բաներ իրար չխառնենք»։