«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Ֆրանցիս Ֆուկույամա. ԱԹՍ-ները փոխել են Միջին Արևելքի աշխարհաքաղաքական մթնոլորդը

13/04/2021

«Հարձակողական անօդաչու թռչող սարքերը լուրջ գործիք են դարձել Միջին Արևելքի ռազմաքաղաքական հակամարտություններում: Տարածաշրջանի երկրները հասկացել են, որ հակառակորդին կարող են հասցնել մահացու հարվածներ՝ առանց զինվորներ կորցնելու և սոցիալական մեծ ծախսեր անելու», - գրում է «American Purpose» կայքի հանրահայտ տեսաբան Ֆրանցիս Ֆուկույաման՝ անօդաչու թռչող սարքերի և հարակից հարձակողական սարքավորումների արտադրության Միջին Արևելքի ռազմական զարգացումների մասին հրապարակած իր զեկույցում:
Զեկույցը նկարագրում է Թուրքիային որպես ԱԹՍ արտադրող հաջող երկիր Միջին Արևելքում և գրում. «Թուրքիան իր անօդաչու ինքնաթիռներով փոխեց Լեռնային Ղարաբաղի պատերազմի ճակատագիրը հօգուտ Ադրբեջանի: Հաղորդագրությունների համաձայն, Թուրքիան ակտիվորեն օգտագործում է իր անօդաչու թռչող սարքերը Լիբիայում, Սիրիայում և Իրաքյան Քրդստանում և Միջին Արևելքում իր հետախուզական ցանցը համալրել է՝ օգտագործելով այնպիսի անօդաչու թռչող սարքեր, ինչպիսիք են Anka-S, TUSAS և Bayraktar TB2, և այդ միջոցով սահմանային ու տարածաշրջանային վեճերում ազդող դիրք է ապահովել իր համար»:
«Մինչև մի քանի տարի առաջ Միջին Արևելքը հանրային ընկալումներում բաժանված էր Սաուդյան Արաբիայի և Իրանի միջև, բայց այժմ Թուրքիան, իրոք, ավելի մեծ խաղադաշտ ունի և իր ազդեցության գոտին է ընդլայնել Միջին Արևելքում, որը ավելի մեծ է քան Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Եվրոպայի ազդեցության գոտիներից: Թուրքիան մի կողմից Ռուսաստանից գնում է S-400 պաշտպանական համակարգեր, իսկ մյուս կողմից՝ հարձակվում Սիրիայում ռուսամետ ուժերի վրա: Վերջերս Ուկրաինային թուրքական անօդաչու թռչող սարքերի վաճառքի լուրը ուժեղացրեց ենթադրությունները, որ Ուկրաինայի արեւելքում հակամարտությունը կարող է հիմնովին փոփոխության ենթարկվել», - հավելել է Ֆրանցիս Ֆուկույաման: