Երևանի և Անկարայի հարաբերությունները կկարգավորվեն խաղաղության պայմանագրի կնքումից հետո. Ֆիդան
Անկարայի և Երևանի միջև հարաբերությունները կկարգավորվեն Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի կնքումից հետո։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունները կկարգավորվեն Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո», - ասել է նա «Turkiye» թերթի հետ զրույցում։
Նրա խոսքով, Անկարան Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության ձեռքբերումը համարում է Հարավային Կովկասում կայունության ապահովման կարևոր տարր։
«Մենք առավելագույն աջակցություն ենք ցուցաբերում պայմանավորվածությունների ձեռքբերմանը և ուրախ ենք տեսնել, որ կողմերը մոտենում են դրանց ավարտին։ Սահմանազատման վերաբերյալ վերջին որոշումները այս առաջընթացի լավ օրինակ են», - նշել է Թուրքիայի արտգործնախարարը։