«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Ադրբեջանին հորդորում եմ անմիջապես բացել Լաչինի միջանցքը. Գերմանիայի Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ

07/06/2023

Ես հորդորում եմ Ադրբեջանի բոլոր պատասխանատու քաղաքական անձանց՝ հարգել միջազգային դատարանի որոշումը եւ անմիջապես բացել Լաչինի միջանցքը: Այս մասին այսօր Երեւանում մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Գերմանիայի Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Միխայել Ռոթը:

Նա, մասնավորապես, նշեց. ՛՛Ես այսօր առավոտյան հանդիպել եմ ԼՂ-ից Հայաստան գաղթած կանանց, որոնք ներկայացնում են տարբեր կազմակերպություններ: Նրանք իրենց մտահոգությունը հայտնեցին կանանց հանդեպ բռնության կամ այն բռնությունների վերաբերյալ, որոնք տեղի են ունեցել ԼՂ-ում: Այն հանգամանքը, որ ընտանիքի անդամները կարող են երկար ժամանակ բաժանված լինել, մարդու իրավունքների կոպիտ ոտնահարում է:

ԼՂ-ում հայերի անվտանգությունը պետք է ապահովել տեւականորեն եւ չպետք է երբեք թույլ տալ, որ ԼՂ-ում տեղի ունենան էթնիկ զտումներ:

Ակնկալում ենք, որ խաղաղության բանակցությունների շրջանակում անհապաղ ազատ կարձակվեն հայ ռազմագերիները, որոնք պահվում են Բաքվում, եւ որ սահմանազատման գործընթացի ամփոփման արդյունքում անվերապահորեն կճանաչվի Հայաստանի տարածքային ամբողջականությունը՛՛: