«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Մինչև տարեվերջ կվերանորոգվեն գործող բոլոր երկաթուղային կայարանները. նախարար

15/04/2021

«Հարավկովկասյան երկաթուղու» հետ ունենք ընդհանուր համաձայնություն՝ առաջիկա 4 տարվա ներդրումը կավելանա 39 մլրդ դրամով: Այդ մասին ԱԺ-ում Կառավարության ծրագրի 2020 թվականի կատարողականի զեկույցի քննարկմանն ասաց ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանը:

««Հարավկովկասյան երկաթուղին» նախատեսում է գնել 4 շարժակազմ, ինչի արդյունքում կարդիականացվի 27 վագոն: Մայիսին այդ տեխնիկան արդեն կլինի Հայաստանում»,- ասաց նախարարը՝ հավելելով, որ ինքը խնդրել է նաև վերանորոգել բոլոր գործող կայարանները:

Նախարարի խոսքով՝ չնայած «Հարավկովկասյան երկաթուղին» այս փուլում ունի որոշակի ֆինանսական խնդիրներ, բայց պատրաստակամություն է հայտնել մինչև տարեվերջ իրականացնել գործող կայարանների վերանորոգման աշխատանքները: