«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

ԱՄՆ-ն ուսումնասիրում է Ուկրաինային օգնության ավելացման հնարավորությունը

06/05/2021

ԱՄՆ-ն ուսումնասիրում է Ուկրաինային օգնության ավելացման հնարավորությունը, հինգշաբթի օրը ասաց ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ բանակցություններից հետո, հայտնում է Ռիա Նովոստին:
«Մենք ակտիվորեն ուսումնասիրում ենք անվտանգության ոլորտում մեր համագործակցության հետագա ամրապնդման, ինչպես նաև Ուկրաինային (այս ոլորտում) օգնություն ցուցաբերելու հնարավորությունը», - ասաց Բլինկենը համատեղ մամուլի ասուլիսում:
Հինգշաբթի օրը Կիև երկօրյա այցի պաշտոնական մասում նախատեսվում է բանակցություններ վարել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու, վարչապետ Դենիս Շմիգալի և արտգործնախարար Դմիտրի Կուլեբայի հետ:
ԱՄՆ պետքարտուղարը դարձավ Նախագահ Ջո Բայդենի վարչակազմի առաջին ներկայացուցիչը, ով այցելեց Ուկրաինա:
Թարգմանություն՝ Մելինե Մարկոսյան