«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Հայաստանի հետ ՌԴ հարաբերություններում տիրող իրավիճակը սկսվել է Ղարաբաղի շուրջ ծագած խնդիրներից. Պուտին

02/09/2026

Ղարաբաղի շուրջ ծագած խնդիրը դարձել է Ռուսաստանի և Հայաստանի միջև ընթացիկ փոխհարաբերությունները որոշողը: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ պատասխանելով լրագրողների հարցերին։

«Ամեն ինչ սկսվեց Ղարաբաղի խնդիրներից: Հայաստանի ղեկավարությունը, ինքը՝ վարչապետը, Պրահայում ստորագրեց համապատասխան փաստաթուղթը և ճանաչեց, որ Ղարաբաղը Ադրբեջանի մաս է: Այդ պահից ի վեր մեր դիրքորոշումն այս հարցում ձեռք բերեց շատ երկակի բնույթ: Մենք ի՞նչ է, կարո՞ղ ենք միջամտել կամ պե՞տք է միջամտենք Ադրբեջանի ներքին գործերին», - ասել է նա: