«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Ռուսաստանի կողմից սպառնալիքի ֆոնին Լատվիայի գերատեսչությունը կառաջարկի վերադարձնել համընդհանուր զինծառայությունը երկրում

06/07/2022

Լատվիայի պաշտպանության նախարար Արտիս Պաբրիկսը հայտնել է, որ Ռուսաստանի կողմից սպառնալիքի ֆոնին իր գերատեսչությունը կառաջարկի վերադարձնել համընդհանուր զինծառայությունը երկրում։

«Լատվիայի ներկայիս ռազմական համակարգը սպառել է իրեն: Մինչդեռ մենք հիմքեր չունենք ենթադրելու, որ Ռուսաստանը կփոխի իր վարքագիծը», - մեջբերում է AFP-ն Պաբրիկսի խոսքերը:

Լատվիան վերացրել է պարտադիր զինվորական ծառայությունը 2006թ.: Այդ ժամանակից ի վեր պրոֆեսիոնալ զինվորականները ծառայում են նրա զինված ուժերում, ինչպես նաև կամավորներ Ազգային գվարդիայում («Զեմեսսարդե»), ովքեր իրենց պարտականությունները կատարում են հանգստյան օրերին՝ իրենց հիմնական աշխատանքից ազատ ժամանակ։

Ըստ AFP-ի վկայակոչված տվյալների, այժմ Լատվիայի զինված ուժերում կա 7500 պրոֆեսիոնալ զինծառայող և Ազգային գվարդիայի անդամ։ Նրանց աջակցում են ՆԱՏՕ-ի ես 1500 զինվորներ, որոնք տեղակայված են երկրում:

Ըստ Պաբրիքսի՝ պաշտպանության նախարարության պլանների համաձայն՝ հինգ տարվա ընթացքում կներդրվի պարտադիր զինվորական ծառայություն։ Delfi կայքը պարզաբանում է, որ 2023-ից 2028 թվականներին 18-ից 27 տարեկան տղամարդիկ կարող են ինքնակամ զորակոչվել, իսկ հետո զորակոչը կդառնա պարտադիր։ Լատվիայի պաշտպանության նախարարության պլանը դեռ պետք է հաստատի երկրի սեյմը։