«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Ժորժը միշտ ասում էր`... Ախպեր, գնանք, գանք` լավ ա լինելու. Աշխեն Զուրաբյան

18/03/2022

Generalnews.am-ը ներկայացնում է  Աշխեն Զուրաբյան-ի "Ապրող հերոսներ" շարքը՝ նվիրված արցախյան երկրորդ պատերազմի հերոսներին։

Ժորժ Առաքելյան ։ Եղբորս մտերիմ ընկերը,մարտական ընկերն ու հավերժի մարտիկը....
Արցախյան 44-օրյա դաժան պատերազմի հենց առաջին վայրկյանից տանկիստ Ժորժ Առաքելյանը կյանքն է դրել հայրենիքի պաշտպանությանը՝ մարտնչելով Աղդամում, Ասկերանում, Շոշ գյուղում, ապա՝ Շուշիում։
Փոքրամարմին,սև, խոշոր աչքերով,համեստ բնավորությամբ լոռեցի Ժորժը միշտ ասում էր`...Ախպեր,գնանք ,գանք `լավ ա լինելու։ Եղբորս հետ աեն անգամ խոսելիս հարցնում էի`Ժորան ոնց ա,ասում էր`իր նման` լավատես ու դուխով....
...Նոյեմբերի 6-ն էր։ Շուշիի մատույցներում Արցախի Պաշտպանության բանակը մեծաթիվ զորք ու զրահամեքենաներ էր կուտակել։ Այդ օրերին թշնամական ԱԹՍ-ները դադարել էին պտտվել Շուշիի շրջանում, ինչը թույլ էր տվել կենտրոնացնել ուժերը։ Հայ զինվորների խնդիրն էր թույլ չտալ Շուշիի շրջափակումը։ Ադրբեջանական բանակը գրոհում էր հարավից և արևելքից՝ շրջափակման մեջ վերցնելու Շուշիի պահապաններին:
Պատերազմի 42-րդ օրն ամենաճակատագրականն էր. այս օրը Շուշիում անմահացավ Ժորժ Առաքելյանը։Ընկավ նաև հայոց գունեղ բերդաքաղաքը։ -Երբ Շուշիի մարտերն սկսվել են,- ընկերները պատմում են,- հրամանատարն ասել է` եկեք տեսնենք` ո՞վ ա պատրաստ գնալ Շուշիի մարտերին, այդժամ Ժորժն առաջին քայլը դրել է ու ասել՝ ես պատրաստ եմ։ Ժորժն ու իր տանկի անձնակազմը երկու անգամ արդեն հաջող գրոհ էին ձեռնարկել Շուշիում հայ զինվորականներին շրջափակել փորձող ադրբեջանցիների ուղղությամբ։ Ընկերները համոզել են, որ չգնան, Շուշին գրավել են, ադրբեջանցիները Շուշիում են։ Հրամանատարն ասել է` միգուցե էս անգամ էլ գնանք շատ մարդկանց կարողանանք փրկել։ Գնացել են երրորդ անգամ.ոչնչացնելով  բազմաթիվ ադրբեջանցիների և փրկելով մեր տղերքին`հերոսաբար ընկել մարտում։ Տանկը վնասել էին, իրենք` վիրավորվել։
Ժորժի վիճակը շատ ծանր է եղել, հրամանատարը կապ է հաստատել,ասել`զինվորիս վիճակը շատ վատ ա… Մի քանի ժամից տեղեկացրել են, որ Տղերքը զոհվել են։


Нет описания.


Нет описания.


Нет описания.