«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Թրամփը կստորագրի Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին օրինագիծը. Սպիտակ տուն

18/11/2025

Թրամփը պատրաստ է ստորագրել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին օրինագիծը՝ պայմանով, որ կպահպանի  սահմանափակումների վերաբերյալ վերջնական որոշման իրավունքը: Այս մասին Reuters-ին հայտնել Է Սպիտակ տան բարձրաստիճան պաշտոնյան:

Հարցին, թե արդյոք Թրամփը պատրաստ է աջակցել օրինագծին, զրուցակիցը պատասխանել է.

«Նա կստորագրի այն, սակայն Սպիտակ տունը պնդելու է երաշխիքներ, որ Հանրապետականը կպահպանի պատժամիջոցների նկատմամբ վերահսկողությունը: Սպիտակ տան և նախագահի համար միշտ կարևոր է եղել, որ պատժամիջոցների փաթեթում դրույթ լինի, որը երաշխավորում է նախագահին պատժամիջոցների վերաբերյալ վերջնական որոշում կայացնելու իրավունքը: Ուստի, եթե դա ներառվի, ես կարծում եմ, որ նախագահը կքննարկի օրինագծի ստորագրման հնարավորությունը»,- ասել է պաշտոնյան: