«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Պուտինիզմը կամ ռուսական նոր իդեալը

04/08/2021

Ֆրանսիական «Le Nouvel Observateur» պարբերականը իր զեկույցում գրել է Պուտինի օրոք Ռուսաստանի ներքին և արտաքին քաղաքականության փոփոխվող բնույթի և տարբեր նպատակների առաջացման մասին, նշելով. «Որպես ժամանակակից Ռուսաստանի առաջնորդ՝ Վլադիմիր Պուտինը ստեղծեց նոր դիսկուրս՝ հիմնված ճգնաժամից և Խորհրդային Միության փլուզումից հետո վերածնված նոր ռուսական արժեքների վրա: 2020 թվականին Ռուսաստանի սահմանադրության փոփոխությունները Ռուսաստանում այս գաղափարական գործողության վերջին փուլն էին: Պուտինը Ռուսաստանում այլևս պարզապես կարևոր անձ կամ քաղաքական գործիչ չէ, նա ստեղծել է նոր գաղափարախոսություն»:
«Մենք մտնում ենք Ռուսաստանի նոր դարաշրջան` ռուսական նոր իդեալներով և պուտինիզմի դարաշրջան: Ռուսաստանում զինված ուժերի ամրապնդման համար հեղափոխություն է տեղի ունեցել: Ռուս պաշտոնյաների մեծ մասը, ներառյալ Պուտինը, խորհրդային հետախուզության և անվտանգության ծառայության նախկին սպաներ են: Ռուսաստանը վերջին տարիներին մեծացրել է ուղղափառ եկեղեցու դերն ու իր ագրեսիվ պահվածքը: Արեւմուտքի հետ առճակատումը, նախկին ԽՍՀՄ հանրապետությունների հետ միացումը, նոր դաշնակիցներ ու գործընկերներ գտնելը, բոլորը նոր գործոններ են պուտինիզմի դարաշրջանում», հավելում է պարբերականը:
#ՓԱԿԱԳԻԾ