«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

ԵԱՀԿ նախագահը ողջունել է հայ գերիներին ազատ արձակելու որոշումը

06/05/2021

ԵԱՀԿ նախագահ Անն Լինդեն գրառում է արել Twitter-ում և ողջունել Ադրբեջանի կողմից հայ գերիների ազատ արձակումը։

«Ողջունում եմ Ադրբեջանի կողմից հայ «հետաքննվողների» ազատ արձակումը: Կողմերին կոչ եմ անում շտապ ավարտել բոլոր աճյունների և ձերբակալվածների փոխանակումը, ինչպես պարտավորեցնում է միջազգային հումանիտար օրենքը», - գրել է Լինդեն։

Նա նշել է, որ լիովին աջակցում է Մինսկի խմբի համանախագահներին և կողմերին հորդորում հնարավորինս շուտ վերսկսել քաղաքական գործընթացները դրանց միջոցով: