«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ․ Իսկ ինչու՞ Ադրբեջանն այդ օրերին չհարձակվեց Արցախի վրա

23/09/2022

Ի՞նչ է ուզում Ադրբեջանը: Սյունի՞քը. Ռուսաստանն ու Իրանը այն չեն  տա:
Բլինքենն ինքն ասաց, որ այս տարածաշրջանում կրակը հանգցնողն ու  թեժացնողն էլ Ռուսաստանն է: Այնպես որ Ադրբեջանի հարձակումը Արևմուտքի հրահանգով պայմանավորելը սխալ է: Ադրբեջանն առանց Ռուսաստանի թույլտվության այդ քայլին չէր գնա: 
Պատճառը պետք է փնտրել Արևմուտքի կողմից ռուսական օրակարգը խլելու մեջ:  Այո, ռուսները կարող են պնդել, թե դեմ չեն Շառլ Միշելի և Փաշինյանի Բրյուսելյան հանդիպումներին, բայց երբ Զախարովան է խոսում, տողատակից ուրիշ բան է պարզվում: 
Ռուսաստանը Արևմուտքի կոշտ քաղաքականության պատճառով այսօր հակված չէ սրել իր հարաբերությունները Ադրբեջանի հետ: Պատկերացնու՞մ եք, եթե ՀԱՊԿ զորքերը գային Հայաստան ու կրակ բացեյին ադրբեջանցիների վրա, այնտեղից էլ խառնվեին թուրքերն ու պարսիկները…. Այս մասին խոսում է պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Ներսիսյանը: